Աբովյան փողոցում հնչել են կրակոցներ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ

Այսօր, 14։20–ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում գործի է դրվել օդաճնշիչ ատրճանակ։
2 անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


























