2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան

2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան

2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ այս թվերը բոլոր ժամկետային զիծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեմտեմբերի 31-ն ընկած ժամանկահտվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն արդեն նշեցի, որ ծառայության հետ կապված հանգամանքերում, 24-ը՝ ծառայութան հետ չկապված հանգամանքերում, այսինքն՝ ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, գուցե հիվանդություն, բայց տանը, ծառայությունից դուրս: Սրանք մտնում են այն ստատիստիկայի մեջ, որը վերաբերում է մեր ամբողջ հանրությանը:

Եթե վեր հանեք ամբողջ ստատիստիկան, թե մարդիկ ինչի բերումով են մահանում, կտեսնեք, որ ԶՈՒ-ն դրա մի մասն է կազմում, որովհետև մենք հասարակության մասն ենք, դրանից չենք կարող կտրվել: Ըստ այդմ՝ մահացության թվերը 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին պակասել են 40 տոկոսով: Սա է իրականությունը:

Կարծում եմ՝ այնպիսի վիճակագրություն է, որը, իհարկե, բարդ է ասել գոհացուցիչ՝ հաշվի առնելով, որ մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաև չգնահատել, որ ունենք էական արդյունքներ և էական տեղաշարժ այս առումով:

Ամենակարևորը. միջանձնային հարաբերություններում, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել: Սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. 2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան