ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը

ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումի պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնեն վարորդական վկայականները»։ Այս մասի հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։

Վերոնշյալը ոչ թե «անիմաստ խախտումներ են», այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոչ ենք անում հայտարարություններում չխեղաթյուրել իրական պատկերը և զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը