Այսօր մենք՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին. Աննա Հակոբյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Այսօր մենք՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին. Աննա Հակոբյան

Այսօր մենք՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուք-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին՝ անարժան մարդկանց թույլ չտալով նվաստացնել մեր աշխարհիկ «ես»-ը։

«Այսօր մենք՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, նույն վճռականությամբ տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, անարժան մարդկանց թույլ չենք տալիս նվաստացնել մեր հոգևոր իշխանությունը, մեր հավատն ու հոգին փռել օտարների ոտքերի տակ՝ այդպիսով թուլացնելով մեր ինքնությունը՝ մեր պետությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի ճանապարհի ինչ-որ մի խաչմերուկում անվերադարձ կորցրած Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը, որոնք, ճիշտ է, տարիներ շարունակ հենց ի՛ր առաջնորդությամբ խեղվել են, գուցե` դեֆորմացվել, երբեմն` ընկճվել, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երակներում ու հոգու ուղիներում հոսում են Լուսավորչի, Նարեկացու, Կոմիտասի հոգին ու արյունը։

Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագները չքնաղ են, խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող։

Ես ափսոսում եմ, որ այս փուլում չեմ կարողանում ամեն կիրակի եկեղեցի գնալ, ու այդպիսով

1. ակտիվորեն չեմ կատարում քաղաքացիական և հոգևոր պարտքս ի՛մ եկեղեցին ի՛մ պետությանը վերադարձնելու պայքարում,

2. զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից»,- գրել է Աննա Հակոբյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր մենք՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին. Աննա Հակոբյան