Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով. ՀԱԵ համակարգող խորհուրդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը հայտարարություն է արել.
«Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով։
Ոչ լեգիտիմ և մերժելի ենք համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը»:


























