Արսեն Թորոսյանը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող նոր խարդախության մասին (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արսեն Թորոսյանը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող նոր խարդախության մասին (տեսանյութ)

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ահազանգում է սոցիալական ցանցերում հերթական խարդախության տարածման մասին՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել ու չտրվել խարդախությանն ու դրամաշորթությանը։  

Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Թորոսյանը մանրամասնել է, որ սոցիալական ցանցերում և հատկապես «Տիկտոկ»-ում տարածվում է կեղծ լուր, թե իբր Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ծնվել են 1949 թվականից մինչև 2015 թվականը, սոցիալական ֆոնդից ստանալու են 350 հազար դրամ։ Տարածվող կեղծ տեսանյութում նշվում է, որ գումարը ստանալու համար անհրաժեշտ է դիմել մինչև հունվարի 15-ը։

«Այդ պրոֆիլում «Տելեգրամ»-ի ալիքի հղում է դրված, որը բացելուց հետո ձեզանից սկսելու են անձնական տվյալներ ուզել՝ ընդհուպ մինչև բանկային և քարտային տվյալներ՝ ասելով, որ գումարը փոխանցելու են այդ հաշվին, բայց սրա ամբողջ իմաստը ձեր բանկային հաշիվներից և քարտերից դրամ շորթելն է։ 

Եվ սա, ըստ էության, խարդախության և դրամաշորթության դասական օրինակ է, որին խնդրում եմ չտրվել։ Անտեսեք այդ տեսանյութը»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արսեն Թորոսյանը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող նոր խարդախության մասին (տեսանյութ)