Վարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրի համայնքի լիազորությունները կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Պաշտպանի խոսքով՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ նրա առողջական վիճակի հետ կապված նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

























