«Ալ Նասրի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին։
«Իհարկե, Կրիշտիանուի ներկայությունը թիմում միշտ դրական է անդրադառնում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա տալիս է թիմին, և այն դասերը, որ քաղում ենք նրանից։ Նա օրինակ է գրեթե բոլոր խաղացողների համար, հատկապես՝ աշխատասիրության և նվիրվածության առումով։
Նրա կողքին լինելը մեզ՝ թիմակիցներիս, ավելի լավն է դարձնում և, առաջին հերթին, ավելի պրոֆեսիոնալ, ինչն այս պահին շատ կարևոր է։ Նրա հետ նույն թիմում լինելը մեզ շատ է օգնում։ Ինչպես տեսնում եք, մեր թիմը խաղից խաղ շարունակում է ցուցադրել լավ ֆիզիկական մարզավիճակ։
Սկզբնաղբյուր՝ Armsport