ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»

ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 11-ին այցելել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։

Շրջայցի ընթացքում նախարարը հետևել է լոլիկի մթերումների գործընթացին։ Ընկերությունում մթերումը մեկնարկել էօգոստոսի 4-ից, և ներկա պահի դրությամբ արդեն իսկ մթերվել է 1574 տոննա լոլիկ։ Տոմատի մածուկի համար նախատեսված լոլիկը մթերվում է 40, իսկ պահածոների համար նախատեսված լոլիկը՝ 50-60 դրամով։ Ընկերությունից նախարարին հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։

Արտաշատի պահածոների գործարանը սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու խոշոր ընկերություններից է՝ տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով:

Ընկերությունը շուկայում ներկայացնում է Արտֆուդ, Ջանարատ և Լայք չեֆ ապրանքանիշերը՝ մարինադների, մուրաբաների, կոմպոտների, ջեմերի պահածոների և սոուսների տեսականիով, ինչպես նաև Ամառե, Նատուրա և Վիտամիքս ապրանքանիշերը՝ զանազան մրգային հյութերով:

Ներկա պահին ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ ակտիվ սեզոնով պայմանավորված։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակ իտալական Cavalieri հոսքագիծ։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 23 երկրներ։

Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»
ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարարը այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»