Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին. shamshyan — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին. shamshyan

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին. shamshyan

Հունվարի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Լոռու մարզի համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։

Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին. shamshyan