Շոկոլադ, տորթեր, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ․ «Հետք» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Շոկոլադ, տորթեր, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ․ «Հետք»

Շոկոլադ, տորթեր, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ․ «Հետք»

Պաղպաղակ, շոկոլադ, ժելե, կարամել, թերխաշ ձու, սառը ըմպելիքներ, թեյ և մի շարք այլ սննդատեսակներ երեխաների համար այլևս հասանելի չեն լինի մանկապարտեզներում: Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից: Այս մասին գրում է Հետքը:

Որոշմամբ սահմանվում են ինչպես ընդհանուր պահանջներ, այնպես էլ երեխաների սնուցման ռեժիմը՝ հաստատություններում գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված։

Ըստ այդ պահանջների՝ ճաշացուցակով նախատեսված սննդի օրական բաժնի մեջ ածխաջրերը պետք է կազմեն ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի, ճարպերը՝ 30-40%-ը՝ 1-ից 3 տարեկան երեխաների և 25-35%-ը՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար, որից հագեցած ճարպաթթուները՝ 10%-ից ոչ ավելի, սպիտակուցները՝ 5-20%՝ 1-ից 3 տարեկան երեխաների, 10-30%՝ 3-ից 6 տարեկանների համար: Ճաշացուցակը մանկապարտեզները պետք է կազմեն 10-12 օրվա համար:

Շուրջօրյա գործող նախադպրոցական խմբերի երեխաների համար սնունդը պետք է կազմակերպվի օրը 4-5 անգամ, իսկ սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։

Նախադպրոցական խմբերի երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ տաք ուտելիք ընդունեն: Միաժամանակ սննդընդունման ժամանակ աղը չպետք է երեխաների համար հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, և ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:

Արգելվում են կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում թեյը, կրեմային հրուշակեղենը, շոկոլադը և շոկոլադապատ արտադրանքը: Թույլատրվում են միայն մրգային հիմքով աղանդերները, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Շոկոլադ, տորթեր, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ․ «Հետք»