Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենանով ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Ավագյանը և Վալերի Մարտիրոսյանը։Փրկարարները ու պարեկները նախ ուղղել են ավտոմեքենան, այնուհետև փրկարար ծառայության ավտոմեքենայով քարշակելով դուրս բերել երթևեկելի գոտի։Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ