«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է

«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էին ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այսօր, երբ հիվանդանոցից արդեն ահազանգ է ստացվել իրավապահներին, քննչական բաժնում քրեական վարույթը վերաորակվել է սպանության հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 31-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ էին հնչել և կար վիրավոր։

Մինչև կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել էին ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել էին մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրն էր։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. «Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է