Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

Տոնական այս օրերին գերլարված են աշխատել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու հիվանդանոցները։ Շատ դեպքերում բժիշկները բուժառու մոտ հասնելու համար երբեմն ոտքով կտրել անցել են անգամ 1 կիլոմետր, քանի որ ճանապարհները եղել են մերկասառույց։ Նման արտակարգ պայմաններում են աշխատել նաև Սպիտակում թե շտապօգնության թե «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Իսկ դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ  «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա  Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները  պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց