Իշխանափոխության միակ հնարավորությունը այս պահին շարունակում է մնալ իմպիչմենտը․ Մալյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․
«Գյումրիի, Փարաքարի, Վաղարշապատի ու վերջին բոլոր ընտրությունները ցույց տվեցին, որ օկուպացիոն ռեժիմի հետ ընտրություն չի լինում: Ռեժիմից տարբերվող ցանկացած մարդ ով կհամարձակվի ընտրություններին մասնակցել «գեղեցիկ» ցատկով հայտնվելու է բանտում: Ռեժիմի համար նույնիսկ թեթև վտանգ ներկայացնող ուժերին ընտրություններից առաջ կփակեն կամ չեն գրանցի:
Պետք չի զարմացած ձևանալ, իբր անսպասելիորեն կալանավորվեց էսինչ ընդդիմադիրը… Անսպասելի ոչինչ չի կատարվում, ուղղակի էս փոցխի վրա անընդհատ կանգնողները զարմացած ձևանալով սեփական անգործությունն են փորձում քողարկել, 2026 թվականի ընտրություններին սպասելով սեփական դատարկությունը և անվճռականությունն են արդարացնում:
Իշխանափոխության միակ հնարավորությունը այս պահին շարունակում է մնալ իմպիչմենտը: Իրականացման մասով իմպիչմենտը պահանջում է իրական ընդդիմության ազնիվ համախմբում մեկ ընդհանուր օրակարգի շուրջ: Սա բարդ իրականացվող է, հեշտը ընտրություններին մի քանի մանդատի հույսով սպասելն է ու քաղբանտարկյալների ցուցակը ամեն օր ավելացնելը…
Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալ եղբայրներին»,- գրել է նա:

























