2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջության ապահովագրությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջության ապահովագրությունը

2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջության ապահովագրությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․

2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։

Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

• Ապահովագրական պայմանագրի կողմեր

• Ծածկույթի տարածք

• Ապահովագրության առարկա

• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ

• Ապահովագրված ռիսկեր

• Ապահովագրական գումարի չափ

• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. 2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջության ապահովագրությունը