Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը

Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը

Իսպանիայի Կաստիլիա-Լեոն ինքնավար մարզում անտառային հրդեհը վնաս է հասցրել Լաս Մեդուլաս բնական գոտու մի մասին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ անվտանգության նկատառումներով՝ մոտ 800 մարդ է տարհանվել: Հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, իսկ հաջորդ օրը հասել Լաս Մեդուլաս, որտեղ գտնվում են հին հռոմեական ոսկու հանքարանի մնացորդները:

Առայժմ ստույգ տվյալներ չկան, թե որքան են հասցված վնասի չափերը: Ինչպես հաղորդել է ABC թերթը, Բորենես բնակավայրի քաղաքապետ Էդուարդո Պրադան հայտարարել է «լիակատար աղետի» մասին:

Կաստիլիա-Լեոնի ներկայացուցիչ Էդուարդո Դիեգոն պարզաբանել է, որ հրդեհի տարածումն անակնկալի է բերել հրշեջ խմբերին. քամին եղել է շատ փոփոխական, դրա պոռթկումները հասել են 50 կմ/ժ-ի, իսկ օդի հարաբերական խոնավությունը կազմել է ընդամենը 3%:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը