Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ 

Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։ 

Այնուհետև, ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 հզր ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով` վերցրել են տուժողին պատկանող 2 մլն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:

Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է