Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ. Փաշինյան

Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ. Փաշինյան

21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա: Ասենք՝ ամենաշատ շաքար պարունակող սնունդն այնպիսի բրենդինգ և դիզայն ունի, որ նայում ես ու ուզում ես դա: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 25-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող քննարկման ժամանակ:

«Առողջ ապրելակերպը պետք է բրենդինգ ունենա: 21-րդ դարում ցանկացած բան, որ չունի բրենդինգ, գոյություն չունի, այսինքն՝ դա չկա: 21-րդ դարում կա բրենդինգ, կա ապրանքը, չկա բրենդինգ, ուրեմն չկա [ապրանքը]: Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ բրենդավորված չէ, այդ ապրանքը՝ առողջ ապրելակերպը, բրենդավորված չէ, ընդհակառակը, հակառակն է բրենդավորված»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ օրինակ, քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինել. «Չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, բա պիտի տղամարդը գյուղամիջում պպզի անընդհատ՝ առնվազն 6 ժամ:

Իմիջիայլոց, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարով նման գյուղամեջեր կան, և մենք պետք է խոսենք դրա մասին: Մեծագույն պրոբլեմն այն է, որ մեր իրականության մեջ սրա մասին խոսելը ընդունված չէ, որովհետև խոսելու բաներ կան: Դե դրա մասին ո՞նց կարելի է խոսել, կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով կառավարության նիստին խոսել:

Կառավարությունն այն տեղն է, և այն նիստն է, որտեղ ինչի մասին չխոսվեց, նշանակում է՝ այդ հարցը չի լուծվելու, նշանակում է՝ այդ պրոբլեմը շարունակելու է գոյություն ունենալ:

Այո՛, առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետև իրենց ֆորմալ և ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ»:

Ըստ Փաշինյանի՝ հենց կառավարությունն է այն մարմինը, որն ունի շահագրգռություն՝ բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ. Փաշինյան