Կեղծ տեղեկատվություն է. Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու տեսանյութի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կեղծ տեղեկատվություն է. Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու տեսանյութի մասին

Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Տեսանյութը ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է՝ ստեղծված արհեստական բանականությամբ և ակնհայտորեն ոչ հայալեզու մարդկանց կողմից՝ օտար երկրներից ակնհայտորեն, որովհետև հայերեն չեն բառերը, մեր օգտագործվող հայերենը չէ. այնպիսի բառեր են, որոնք մենք չենք էլ օգտագործում: Ըստ էության, տարածում են ժողովրդի մեջ, ժողովուրդն էլ լսում է տեղեկատվությունը, որ ինչ-որ օգնություն է տրամադրվում: Պետական պաշտոնյաների նկարներ կան տեսանյութում, և մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր: Իհարկե հերքում ենք, նաև պաշտոնական հերքում ենք տվել: Սա կարելի է դիտարկել լայն տեղեկատվական գրոհի շրջանակներում, որի մեջ մենք կանք: Իմաստն այն է, որ քաղաքացիների մոտ հավելյալ դժգոհություն գեներացվի, որովհետև տեսանյութում ասվում է, որ ինչ-որ բան պետք է նրանց տրվի, բայց հետո, իհարկե, դա այդպես չէ, և քաղաքացիները դժգոհ մնան Կառավարությունից և պետությունից: Խնդրում եմ չտրվել տեղեկատվական այս գրոհին և մանիպուլյացիաներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին, որովհետև մենք ամեն ինչ կիսվում ենք մեր քաղաքացիների հետ, որևէ բան չենք թաքցնում»,- նշել է նախարարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կեղծ տեղեկատվություն է. Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու տեսանյութի մասին