Պատգամավոր Աննա Մկրտչյանը սխալ է. FIP

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը իր վերջին հարցազրույցում պնդել է, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ու անունները հրապարակված չեն։
«Մենք մինչև հիմա չունենք զոհերի հրապարկված թիվ ու մեր հայրենիքի համար զոհված անձանց անուններ», - ասել է պատգամավորը։
ՊՈՒ-ի պատգամավորը, սակայն, սխալվում է, 44-օրյա պատերազմում զոհերի թիվն ու նրանց անունները հրապարակված են «Զինապահ» հիմնադրամի կայքում. ըստ այդմ՝ զոհերի թիվը կազմում է 3833՝ ներառյալ քաղաքացիական անձինք։ Ընդ որում՝ այդ կայքում միայն 44-օրյա պատերազմի զոհերի անունները չեն։
Այս մասըն գրել է «Փաստերի ստուգման հարթակ»:

























