Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են

Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են

Դեկտեմբերի 23-ին Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադին Անկարայից Տրիպոլի տեղափոխող Falcon 50 մասնավոր ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց անհետացել էր ռադիոտեղորոշիչ սարքերից։

Անկարայում հայտնաբերվել են Dassault Falcon 50 կործանված ինքնաթիռի մնացորդները։  Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն հայտարարել է, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Հադդադը և նրան ուղեկցող անձինք զոհվել են։

Մահացածների թվում էին ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆիտուրի Ղարիբիլը, գեներալ-մայոր Մահմուդ Քաթիվին, գլխավոր շտաբի պետի խորհրդական Մոհամմեդ Ասավի Դիաբը և գլխավոր շտաբի մամուլի գրասենյակի լուսանկարիչ Մոհամմեդ Օմար Ահմեդ Մահջուբը։

Ըստ Անադալուի` հետաքննություն է սկսվել ինքնաթիռի վթարի գործով։

«Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Անկարայի Էսենբողա օդանավակայանից թռիչք կատարած և Հայմանի շրջանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռի վթարի գործով, որի մեջ էր Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադը: Դեպքի հետաքննության համար նշանակվել է չորս դատախազ՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հետաքննությունը կատարվում է մանրակրկիտ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով»,- լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են