Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ տրվում են արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գաղթակղությանը։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը։

Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։

Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է