Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները

Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները

Օրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։

2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։

«Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտան․ իրենք ջուր էին դուրս եկել Զոլաքարի տակ, մարմինը գտել էին Արծվանիստի հատվածում, էլի պատահական ջուրը մարմինն ափ էր հանել։ Իսկ Իշխանի մարմինը չէին գտնում։ Մենք ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք Սևանա լճի հատակն էին ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին, էդպես չգտան»,- պատմեց Արտուշը։

Ավետիքն ամուսնացած էր, ուներ ընտանիք երեխաներ։ Արտուշի խոսքով՝ Վարդենիկում շատ սիրված էր, ակտիվ, հմուտ խոհարար էր. երբ մեկի տանը մարդ էր մահանում, հոգեհացի ճաշը միշտ ինքն էր եփում։
«Գնում էր, անշահախնդիր օգնում էր, շատ աշխույժ, լավ տղա էր»,- նշեց Արտուշը։

Նրա խոսքով՝ Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել նույն կերպ, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները