Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am-ը։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։

Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։

Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։

Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը