Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ Լավրով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ Լավրով

Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հակասական են թվում նրա նախորդ հայտարարությունների համեմատ: Լավրովի խոսքով՝ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել է բացառապես Ռուսաստանի և անձամբ Պուտինի վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ Լավրով