Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը. Փաշինյան

Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Վալանսի փողոցի 1/29 հասցեի 0․06 հա մակերեսով հողամասը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 134 հազար դրամ:
Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

























