Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:

Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը,  քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը:

Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան