Լոնդոնի աճուրդիցմ կգնվի 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկ. Հարությունյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Լոնդոնի աճուրդիցմ կգնվի 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկ. Հարությունյան

Լոնդոնի աճուրդիցմ կգնվի 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկ. Հարությունյան

 Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։

Այս մասին գրել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում զեկուցվել էր, որ պահուստային ֆոնդից 175 մլն 360 հազար դրամ է հատկացվելու, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված և քանդակված՝ եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի և Հայաստան տեղափոխվի:

«Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին [տեղեկություն], և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում:

Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:

Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Լոնդոնի աճուրդիցմ կգնվի 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկ. Հարությունյան