10 սրբազաններ Մայր Աթոռի տարածքում ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում տեղի ունեցած իրադարձություններին.
Պատկերացնու՞մ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե, ոչ:
Որովհետև Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազաններ Մայր Աթոռի տարածքում ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի:

























