Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան

Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան

Մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ այդ մարդիկ չիմանան՝ ի վերջո որտեղ են. իրենք, իրենց երեխաները, իրենց ծոռները որտեղ են ապրելու. կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ կա հասցե, և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից, ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետև դա ճանապարհ է մեր և մասավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտելու: Մենք չենք գնում այդ ճանապարհով. մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացը այստեղ է: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Ես կառավարության նիստում մեկ ժամ կարդացել եմ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորել ենք, որովհետև սա երկիր է, որտեղ մարդը պետք է ապրի:

Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից, մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից, և այդ ճանապարհից հրաժարվելու արդյունքում մենք դարձել ենք լիարժեք պետություն: Դրա համար է, որ ես ասում եմ՝ այսօր մենք անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- նշեց վարչապետը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան