Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ս․Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող Է․Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի: 

Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։ 

Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել: 

2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ