Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում է՝ մասնակցելու Սուրբ պատարագին:
Պատարագի մեկնարկից առաջ նա լրագրողների հետ զրույցում խոսել է ՀԱԵ մի շարք եպիսկոպոսների՝ վերջին պատարագներին մասնակցելու և իշխանության տեսակետները կիսելու մասին:
«Եպիսկոպոսները մեզ չեն միացել, եպիսկոպոսները ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ, որ այս կամ այն կողմին միանան. լավ են արել, որ միացել են իրենց հավատացյալներին, մեկնաբանելու բան չկա, ես ողջունում եմ բոլոր այդ հոգևորականների կեցվածքը»,- ասել է Խուդաթյանը:

























