Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Տեսադարան

Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։