Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան

Կտրիճ Ներսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման, իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։ 

Այսինքն, ըստ էության, ի՞նչ է ստացվում։ Կտրիճ Ներսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում ա՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել ա ևս 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը գիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,-նշել է Փաշինյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան