2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով

2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով

2024 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած շվեյցարացի երգիչ Նեմոն որոշել է վերադարձնել իր մրցանակը։ Այդ որոշումը նա կայացրել է ի նշան Իսրայելին 2026 թվականի մրցույթում ընդգրկվելու դեմ բողոքի՝ գրել է երգիչը Instagram-ում։

«Եվրոպական երգի մրցույթը ներկայացնում է «բոլոր մարդկանց միասնությունը, ներառականությունն ու արժանապատվությունը», և հենց այս արժեքներն են մրցույթը դարձնում այդքան կարևոր: Եթե բեմում մեր փառաբանած այս արժեքները կյանքի չեն կոչվում կուլիսների ետևում, նույնիսկ ամենագեղեցիկ երգերը կորցնում են իրենց իմաստը»,- նշել է երգիչը։

Ավելի վաղ երաժշտական մրցույթինԻսրայելի մասնակցությանը դեմ էր արտահայտվել «Եվրատեսիլ-2025»-ի հաղթող, ավստրիացի երգիչ JJ-ը: Նա զուգահեռներ է անցկացրել Իսրայելի կառավարության գործողությունների և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի միջև։

Իսրայելի մասնակցության պատճառով հաջորդ տարվա մրցույթը որոշել են բոյկոտել Նիդերլանդների, Իսպանիայի, Իռլանդիայի և Սլովենիայի հեռարձակողները: Ավելի ուշ նրանց է միացել Իսլանդիան։ Սակայն մի շարք երկրներ էլ, այդ թվում՝ Գերմանիան, սպառնացել են հրաժարվել մրցույթին մասնակցելուց, եթե Իսրայելին մերժեն։

«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան Վիեննայում մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. 2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով