«Օգոստոսի 10-15-ը՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արարատյան դաշտում և հարակից շրջաններում»

Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Խորհուրդ է տրվում՝
Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում,
Խուսափել կրակի օգտագործումից անտառներում,
Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել,
Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն


























