Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Գարբոյանը կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովին: Բազեյանը նույն հաշվով զիջել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Աբումալկ Խալուկովին: Բաչկովը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կուլերի հետ ու զիջել 5:2 հաշվով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կարիերայում 5-րդ անգամ է դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափել է Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի հետ ու զիջել մրցակցին: Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն էլ ԱԱ-ի գերծանր քաշայինների կիսաեզրափակչում զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովին:

Նշենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը երբևէ աշխարհի առաջնություններում 5 մեդալ չէր նվաճել։ Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ էր ընդգրկված: ԱԱ-ում մրցելույթներ են ունեցել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը, Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է դեկտեմբերի 2-13-ը: Այս տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը, որն ընդգրկված է առաջնության մրցավարական կազմում։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը, մարզիչը՝ Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։

Աշխարհի առաջնությանը 108 երկրի 428 բռնցքամարտիկ է մասնակցել։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում