Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները Նուբարաշենի աղբավայրում՝ հրշեջ-փրկարարների հետ

Երեկ՝ օգոսոտսի 9-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մի քանի ժամ Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքային առօրյան են անցկացրել Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները:
Տեղում վարչական շրջանների ղեկավարները հետևել են, թե ինչպես են հրշեջ-փրկարարները աշխատանքներ իրականացնում աղբավայրում 2 օր շարունակ վառվող կրակի մարման հետևանքով թաքնված օջախների հայտնաբերման ուղղությամբ:




























