Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովի հետ ու զիջեց նրան`
դառնալով աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր:


























