Արտառոց դեպք՝ տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդ» ԲԿ-ի բժիշկն է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արտառոց դեպք՝ տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդ» ԲԿ-ի բժիշկն է

Արտառոց դեպք՝ տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդ» ԲԿ-ի բժիշկն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գ․ Ե․-ն և հայտնել, որ կինը, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Պ․-ն, ով եղել է հղիության 7-րդ ամսում, դեկտեմբերի 1-ին սահմանված կարգով «դոպլեր» բուժզննում է անցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 13/1 հասցեում գործող «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ բժիշկ Արտյոմ Ա․-ն «դոպլեր» ստուգումից հետո հայտնել է, որ «ընկերքը առաջադիր» է, սակայն չի տեղեկացրել դրա վտանգի և հնարավոր հետևանքների մասին, հակառակը հայտնել է, որ ամեն ինչ կարգին է և որևէ վտանգ առկա չէ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ե․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, մինչև տեղափոխել է Երևան քաղաքի «Բեգլարյան» բժշկական կենտրոն, արդեն գրանցվել է պտղի մահը և կնոջ կյանքը դժվարությամբ է հաջողվել փրկել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տղամարդը հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը բժիշկ Արտյոմ Ա․-ի մասնագիտական պարտականությունները չկատարելն է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արտառոց դեպք՝ տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդ» ԲԿ-ի բժիշկն է