Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ի 11 ամիսների ընթացքում քննել է 2356 քրեական վարույթ՝ 252-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ի 11 ամիսների ընթացքում քննել է 2356 քրեական վարույթ՝ 252-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ի 11 ամիսների ընթացքում քննել է 2356 քրեական վարույթ՝ 252-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից

Միավորված Ազգերի Կազմակերպության՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է 2025 թվականի առաջին 11 ամիսների՝ կառույցի գործունեության վիճակագրական մի շարք տվյալներ, մասնավորապես, նշելով, որ այդ ընթացքում քննվել է 2356 քրեական վարույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 252-ով ավելի է: Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների և դատի տրված անձանց թիվը։ Ընդ որում՝ ըստ Արմեն Ասատրյանի, հատկանշական է, որ ընթացքը լուծված վարույթներից 102-ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ շուրջ 200-ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ: Ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից փաստացի վերականգնվել է 2․230․053․849 ՀՀ դրամ, որը երեք ու կես անգամ ավել է նախորդ ժամանակահատվածում գրանցված արդյունքից:  

Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ նշված ցուցանիշները վկայում են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման մասին: Հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերների շարքում Արմեն Ասատրյանն առանձնացրել է ուշացած արդարադատությունը, որը լուրջ մարտահրավեր է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համար, որովհետև այն ոչ միայն նվազեցնում է պատասխանատվության անխուսափելիությունը, այլև խաթարում է հասարակության վստահությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ: Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ դրա դեմ պետք է պայքարել նաև կառույցի ներսում վերահսկողական մեխանիզմների ակտիվացմամբ ու կատարելագործմամբ՝ առաջնահերթությունների օրակարգում ընդգրկելով տևական ժամանակ քննվող վարույթները դատավարական ավարտի հասցնելու գործընթացը։

Խոսելով մարտահրավերներից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է. հակակոռուպցիոն պայքարը պահանջում է համատեղ և համակարգված ջանքեր, որոնց շրջանակներում հանրության և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող գործոն, ուստի կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքի հասնելու համար Արմեն Ասատրյանը կարևորել է պետական մարմինների, քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ի 11 ամիսների ընթացքում քննել է 2356 քրեական վարույթ՝ 252-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից