Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով իրականացվել են ակտիվ քննարկումներ ԱՄՆ գործընկերների հետ. Երևանի քաղաքապետարան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով իրականացվել են ակտիվ քննարկումներ ԱՄՆ գործընկերների հետ. Երևանի քաղաքապետարան

Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով իրականացվել են ակտիվ քննարկումներ ԱՄՆ գործընկերների հետ. Երևանի քաղաքապետարան

Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու, ծրագրեր պլանավորելու և դրանք կյանքի կոչելու համար վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն ակտիվ քննարկումներ է իրականացրել ԱՄՆ գործընկերների հետ:

Քննարկումներն առավել գործնական դաշտ տեղափոխելու նպատակով հրավերի շրջանակում վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանն աշխատանքային այցով եղել է Քեմբրիջում և Նյու Յորքում:

 Գործուղման ընթացքում դիտարկվել են միգրատներին, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց ուղղված զբաղվածության ծրագրերը, մասնագիտացված կենտրոնում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում քննարկվել են Երևանում նմանատիպ կենտրոններ և ծրագրեր ունենալու հնարավորությունները:

 Ուսումնասիրվել է Քեմբրիջի գրադարանային համակարգի փորձը և քննարկվել դրա հնարավորությունների ներդնումը Երևանում: 
Մասնավորապես դիտարկվել է գրադարաններում անօթևաններին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով սոցիալական աշխատողների հաստիքների ներդրումը, որոնք իրականացնում են մի շարք աշխատանքներ՝ խնդիրների վերհանում, համապատասխան ուղղորդումների իրականացում և այլն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Երևանում նման գրադարան ունենալու պարագայում կարող են տրամադրել ակադեմիական և գեղարվեստական իրենց դատաբազաները:

Այցի ընթացքում ուսումնասիրվել է սոցիալական բնակարանների մոդելը, իրականացվել է այցելություն գործող կենտրոն և քննարկվել է դրա հնարավոր առաջարկների ներկայացումը Երևանում, որը կարող է լուծել անօթևանների հետ կապված խնդիրները:

Ուսումնասիրվել է այնտեղ գործող խորհուրդների մոդելը և դրա կիրառության հնարավորությունը Երևանի քաղաքապետարանում, մասնավորապես քաղաքապետին կից մարդու իրավունքների հարցերով զբաղվող խորհուրդ ունենալու ձևավորումը:

Դիտարկվել է տարեցներին տրամադրվող ծառայությունների առանձնահատկությունները՝ սննդի տրամադրում, ժամանցի ապահովում և այլն:

Քննարկվել են կանանց նկատմամբ գենդերային հիմքով և այլ բռնության դեպքերին արձագանքելու պրակտիկան, ուսումնասիրվել է փորձառությունն ու դրա կիրառման հնարավորությունը ՀՀ-ում:

Քննարկվել են նաև երեխայի իրավունքներին առնչվող, միգրատներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև քննարկվել են համայնքային կարիքներն ու դրանց ուղղված գործողությունները:

Քաղաքների միջև ակտիվ գործակցության հաստատման շրջանակում կարևորվել է հատկապես Երևանում սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ի հիմնումից հետո փորձի փոխանակումը:

Հաշվի առնելով Երևան և Քեմբրիջ քույր քաղաքների շարունակական համագործակցությունը՝ ձեռք է բերվել նախնական  պայմանավորվածություն, որ Cambridge Stem Fest-in 2026թ. ամռանը մասնակցեն նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ Երևան քաղաքից:

Ֆորդամի համալսարանում դասախոսությունից հետո Գևորգ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի Stem works studio-յի տնօրեն Դայնեշ Շարմայի հետ և ձեռք է բերել պայմանավորվածություն, որ Երևան քաղաքից մի խումբ երեխաներ էլ մասնակցեն New York stem workshop-ին:

Գործուղման ընթացքում իրականացված քննարկումնները, դիտարկումներն ու փորձի ուսումնասիրությունը կարևոր հիմք են հետագա սոցիալական ծրագրերի իրականացման համար: Գործընկեր կողմը պատրաստակամություն է հայտնել մաս կազմել Երևանում նոր ծրագրեր իրականացնելու գործին:

Սոցիալական ոլորտում կատարած աշխատանքի և գործունեության համար Քեմբրիջի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանին շնորհվել է Քեմբրիջ քաղաքի բանալին, ինչպես նաև շնորհվել է Սոցիալական առաջնորդության մետաղադրամ:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով իրականացվել են ակտիվ քննարկումներ ԱՄՆ գործընկերների հետ. Երևանի քաղաքապետարան