Ավստրալիայում ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ավստրալիայում ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը

Ավստրալիայում ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը

Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերին երկրի խորհրդարանի ընդունած օրենքը:

Արգելքը, որի նպատակն է պաշտպանել երիտասարդներին առցանց հետապնդումներից, ապատեղեկատվությունից և ապօրինի բովանդակությամբ նյութերից, ի թիվս այլ բաների, կվերաբերի խոշոր հարթակների մեծ մասին, ներառյալ՝ TikTok-ը, YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը, Facebook-ը, Reddit-ը և X-ը: Այն չի տարածվում WhatsApp մեսենջերի, էլ.փոստի ծրագրերի, առցանց խաղերի և կրթական նախագծերի վրա:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողներին ասել է, որ օրենքը կօգնի երեխաներին ունենալ նորմալ մանկություն, ծնողներին կապահովի հոգեկան հանգստություն և կծառայի որպես օրինակ մյուս երկրների համար:

Արգելքը կատարելուց հրաժարվելուդեպքում հարթակներին սպառնում է մինչև 49,5 մլն ավստրալական դոլարի տուգանք (մոտ 33 մլն ԱՄՆ դոլար կամ գրեթե 30 մլն եվրո):

Օրենքի քննադատները պնդում են, որ այն անհամաչափ է, և դրա դեմ արդեն դատական ​​​​հայց են ներկայացրել երկրի Գերագույն դատարան: Շատերը համոզված են, որ դեռահասները պարզապես կդիմեն ուրիշ ծառայությունների, որոնք վերահսկելն ավելի դժվար է։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մալայզիան, Դանիան և Նորվեգիան, արդեն հայտարարել են նմանատիպ արգելքներ կիրառելու մտադրության մասին: Եվրախորհրդարանը նույնպես արտահայտվել է նման սահմանափակումների օգտին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ավստրալիայում ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը