Թալիբները ձերբակալել են ոճային և պոպուլյար դարձած երիտասարդներին

Թալիբները ձերբակալել են չորս երիտասարդ աֆղանցիների՝ Peaky Blinders-ի ոճով հագուստ կրելու համար։
Տղամարդիկ փորձել են բացատրել, որ պարզապես ոգեշնչվել են շոուից։ Սակայն նրանց մեղադրել են «օտար մշակույթ խթանելու» մեջ։
Թալիբները նման վարքագիծը հայտարարել են իսլամական արժեքներին և աֆղանական մշակույթին անհամապատասխան և ձերբակալել են նրանց։
«Մենք մեծ գնով փրկեցինք այս երկիրը կոռումպացված մշակույթի տարածումից, և հիմա մենք կպաշտպանենք այն», - ասել է Թալիբանի խոսնակ Խայբերը։
Արդյունքում, նորաձև տղամարդիկ ստիպված են եղել ներողություն խնդրել ազգային հեռուստատեսությամբ։ Բարոյականության ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածները զղջացել են։

























