Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով Եկեղեցու նվիրապետական կարգին:

Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։

Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել