Երևանում 20–ամյա երիտասարդը բարձրությունից ընկել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանում 20–ամյա երիտասարդը բարձրությունից ընկել է

Երևանում 20–ամյա երիտասարդը բարձրությունից ընկել է

Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 59 հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության խումբը անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քիչ հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Պ․-ն էր։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին Շերամի փողոցի թիվ 59 շենքում Դավիթ Պ․-ն անհայտ հանգամանքներում բարձրությունից վայր է ընկել և ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում 20–ամյա երիտասարդը բարձրությունից ընկել է