Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Ժամը 14:35-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Այդ մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

























