Ապամոնտաժումներ և արձանագրություններ. Երևանում առանց թույլտվության տեղադրված է եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարք — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Ապամոնտաժումներ և արձանագրություններ. Երևանում առանց թույլտվության տեղադրված է եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարք

Ապամոնտաժումներ և արձանագրություններ. Երևանում առանց թույլտվության տեղադրված է եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարք

Երևանում առանց համապատասխան թույլտվության էլեկտրոնային համակարգում հաշվառված և տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքերից 56-ը եղել են Աջափնյակ վարչական շրջանում, դրանցից 17-ն ապամոնտաժվել են,  2-ին տրամադրվել է թույլտվություն,

Ավան վարչական շրջանում տեղադրված են եղել 61-ը, 6-ին ուղարկվել է դիմում ներկայացնելու ծանուցում,

Արաբկիր վարչական շրջանում՝ 96, որից ապամոնտաժվել են 7-ը, կազմվել է 3 արձանագրություն,

Դավթաշեն վարչական շրջանում՝ 32, որից 1-ին տրամադրվել է թույլտվություն, 

Էրեբունի վարչական շրջանում՝ 109, 13-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 2-ին տրամադրվել է թույլտվություն,

Կենտրոն վարչական շրջանում՝ 225, ապամոնտաժվել  են 2-ը, 3-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 151, 17-ին դիմում ներկայացնելու ծանուցում է ուղարկվել,

Նոր Նորք վարչական շրջանում՝ 69, ապամոնտաժվել են 21-ը, 9-ի նկատմամբ կազմվել է արձանագրության ծանուցում,

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2, 1-ն ապամոնտաժվել է, մյուսին արձանագրության ծանուցում է ուղարկվել,

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 14,

Շենգավիթ վարչական շրջանում՝ 170, որոնցից 1-ը ապամոնտաժվել է, 2-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 5-ին տրամադրվել է թույլտվություն,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 53, ապամոնտաժվել է 14, արձանագրության ծանուցում է ուղարկվել 15-ին,  4-ին տրամադրվել է թույլտվություն:

Վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել են նոր տեղադրված, առանց թույլտվության 12 ավտոմատ սարքավորումներ, որոնք հաշվառված չեն եղել էլեկտրոնային համակարգում: Կազմվել է 3 արձանագրություն:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից գրություններ են ուղարկվել ՀԷՑ-ին՝ ավտոմատ ինքնասպասարկման սարքերի ապօրինի էլեկտրական սնուցումները դադարեցնելու, հոսանքալարերն ապամոնտաժելու, ինչես նաև իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ապամոնտաժումներ և արձանագրություններ. Երևանում առանց թույլտվության տեղադրված է եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարք