Գևորգ Ղազեյան — Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ
Գևորգ Ղազեյանը բռնցքամարտի և ֆիթնեսի մարզիչ, մանկավարժ է։ 8 ամիս է, ինչ ակտիվորեն մասնակցում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի աշխատանքներին՝ նպաստելով երիտասարդների ներգրավվածությանը և համայնքային նախագծերին։
«Իմ հարազատ Երևանի համար ուզում եմ անել մի լավ բան և աջակցել մեր քաղաքում երիտասարդների զարգացմանը», — նշում է Գևորգը։
Նրա նպատակն է մարզական դաշտից բացի նաև հասարակական կյանքում ակտիվություն և դրական փոփոխություններ ստեղծել։


























